Գիտակից ու հայրենատեր քաղաքացիները շատ լավ հիշում են Երևան-Բագրատաշեն մայրուղին ու ոչ մի փոփոխություն չեն տեսնում:
Բայց դրան զուգահեռ շատ լավ հիշում են նաև Գորիս-Կապան մայրուղին, Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, Վարդենիս-Մարտակերտ մայրուղին, և հարյուրավոր այլ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներ, որոնք բարեխիղճ հարկատուներն էին սարքել, իսկ դու մի ստորագրությամբ, ինքնագլուխ հանձնել ես մեր ժողովրդի թշնամուն:
Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ.
Ասֆալտային քարոզչությունն այն «դեղահաբերից» մեկն է, որով դանդաղորեն թունավորել ու «սպանում» են Հայրենիք-Պետությունը: